Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնը ՀՀ մարզերում անվճար դասընթացների շարք է սկսել: Դասընթացներին կարող են մասնակցել մարզերի սկսնակ գործարարներն ու գործարարությամբ զբաղվել ցանկացողները: Նախաձեռնության նպատակն է բարձրացնել բիզնես գրագիտության մակարդակը, ամրապնդել ՊԵԿ-բիզնես երկխոսությունը:
Դասընթացները մեկնարկել են Հրազդան քաղաքից: Կոմիտեի մասնագետները դասընթացի մասնակիցներին են ներկայացրել հարկային օրենսդրության առանձնահատկությունները, ակտիվ երկխոսությամբ քննարկվել են գործարարներին հուզող մի շարք հարցեր: Անդրադարձ է եղել, մասնավորապես, հարկային մարմնում հարկ վճարողների հաշվառմանը, հարկային հաշվարկների և այլ փաստաթղթերի ներկայացման ընթացակարգերին: Ներկայացվել են նաև մեր երկրում գործող հարկման համակարգերի ընդհանուր բնութագիրը, հարկման հատուկ համակարգերում գործելու սահմանված պայմաններն ու առանձնահատկությունները:
Սկսնակ գործարարների համար դասընթացներ կազմակերպվելու են հանրապետության բոլոր մարզերում:
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Like this:
Like Loading...