Պետական եկամուտների կոմիտեն այս տարվա հունիս-հուլիս ամիսներին քաղաքացիների կողմից 872 բողոք է լսել, որոնցից 422-ը բավարարել է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ՊԵԿ-ը լսել էր 371 բողոք, որոնցից բավարարել էր 180-ը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»—ը, այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ ամփոփելով առաջին կիսամյակում հարկային և մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի գործունեության ցուցանիշները։
«Այս տարի մասնակի բավարարվել է 69 բողոք, նախորդ տարվա 23-ի դիմաց։ Այս տարի կարճվել է 82 բողոք, մերժվել՝ 294 բողոք»,- ասաց Անանյանը։
Նա նշեց, որ նախորդ տարի ընդհանուր առմամբ լսվել է 882 բողոք, ինչը ՊԵԿ-ն ապահովել է այս տարվա կիսամյակով։