Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ղեկավարները՝ Վլեդիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը, ինչպես նաեւ այդ երկրների զինորականները 100 տոկոսով ռազմական առճակատում չեն թույլ տա,- Ria Novosti-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Գալով ռազմական առճակատման ռիսկերի հարցին, ես 100 տոկոսով ելնում եմ այն բանից, որ զինվորականները դա թույլ չեն տա, եւ դա, իհարկե թույլ չեն տա եւ նախագահ Պուտինը, ե՛ւ, համոզված եմ, նախագահ Թրամփը։ Նրանք ամեն դեպքում լիդերներեն, որոնք ընտրվել են իրենց ժողովրդի կողմից եւ նրանց առաջ պատասխանատու են խաղաղության եւ հանդարտության համար»,- ասել է Լավրովը։