Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջև:
Ւնպես հաղորդում է պաշտոնական Կրեմլի մամլո ծառայությունը, զրույցի շրջանակներում երկու երկրների նախագահները քննարկել են Ուկրաինայի հակամարտության` մինսկյան համաձայնագրի կետերին համապատասխան խաղաղ կարգավորման հարցը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն գործունեությանը վերաբերող հարցերը:
Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, երկու կողմերը համաձայնեցրել են հետագա գործողությունների նախնական պլանը:
Իր հերթին Ղազախստանի նախագահի մամլո ծառայությունը հաղորդում է, որ Նուրսուլթան Նազարբաևը իր ռուս գործընկերոջ հետ մտքերի փոխանակման ժամանակ ընդգծել է Ուկրաինայում հրադադարի հաստատման կարևորությունը:
Եվ վերջում կողմերը պայմանավորվել են, որ մարտ ամսին Աստանայում եռակողմ հանդիպում տեղի կունենա Ղազախստանի, Բելառուսի և Ռուսաստանի ղեկավարների միջև: