Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ, որում իր աջակցությունն է հայտնել նրան:
Հունվարի 24-ին պաշտոնական Մոսկվան դատապարտեց բոլոր այն երկրներին, ուժերին, որոնք սատարել էին Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ, խորհրդարանի նախագահ Խուան Գուայդոյին։ Նա իրեն Վենեսուելայի ժամանակավոր նախագահ է հռչակել:
Նշենք, որ Գուայդոյի իշխանությունը ճանաչել են ԱՄՆ-ը, Կանադան, Եվրոպայի և Լատինական Ամերիկայի որոշ երկրներ: