տուն Լուրեր Պուտինն ինձ ատում է և վախենում՝ ինչպես սատանան խնկից. Սաակաշվիլի

Պուտինն ինձ ատում է և վախենում՝ ինչպես սատանան խնկից. Սաակաշվիլի

88
0

Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել էր Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նրան անվանելով ապտակ վրացի և ուկրաինացի ժողովուրդների դեմքին:

Իր ֆեյսբուքյան էջում Սաակաշվիլին գրել է.

«Ախր, չի կարողանում Պուտինն ինձ ոչ մի կերպ մոռանալ: Ես համոզված եմ, որ իմ դեմ «գործը» և իմ ձերբակալությունը՝ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության և Ուկրաինայի Անվտանգության ծառայության համատեղ օպերացիան է: Հավատացե՛ք ինձ, ես բավականին փորձ ունեմ՝ օդում նման հայտարարություններ չանելու համար, իսկ Պուտինն այսօր այդ հաստատեց: Պուտինին ձեռք է տալիս Ուկրաինայում տիրող իրավիճակը, իսկ ինձ նա ատում է և վախենում՝ ինչպես սատանան խնկից»: