Պետությունների ամենաբարձր վարձատրող ղեկավարների վարկանիշային աղյուսակը կազմել է ֆրանսիական Les Echos հրատարակչությունը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տարեկան աշխատավարձը կազմում է 136 հազար դոլար: Պուտինից չնչին տարբերությամբ քիչ է ստանում Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին` 125 հազար դոլար:
Տասնյակի առաջատարը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման է, ով տարեկան ստանում է 400 հազար դոլար: Երկրորդ հորիզոնականում Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն է` 260 հազար դոլար, իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ստանում է 234 հազար դոլար: