տուն Լուրեր Պուտինն աշխատանքից ազատել է Պավել Աստախովին

Պուտինն աշխատանքից ազատել է Պավել Աստախովին

74
0

պավել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով Պավել Աստախովն ազատվել է Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր Երեխաների իրավունքների հարցերով լիազոր ներկայացուցչի պաշտոնից` այս մասին տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը, գրում է TASS լրատվական գործակալությունը:

Նախօրեին Աստախովը հրաժարվել է իր հրաժարականը մեկնաբանելուց: «Առանց մեկնաբանության, ամեն ինչ ինքներդ կտեսնեք»,- ասել է նա:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի  մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նույնպես չի մեկնաբանել այն տեղեկությունը, որ Աստախովը կարող է հրաժարական տալ իր ծննդյան օրվանից, այսինքն` սեպտեմբերի 8-ից հետո: