տուն Քաղաքական Միջազգային Պուտինի վագրը փախել է Չինաստան

Պուտինի վագրը փախել է Չինաստան

81
0

putin-tiger

Ռուսաստանն ու Չինաստանը սկսել են միասին փնտրել Կուզյա անունով վագրին, որը Ռուսաստանից փախել է Չինաստան։ Բան այն է, որ այդ վագրին Ռուսաստանի հեռավոր Արևելքի արգելոցներից մեկում «բաց էր թողել» նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալութոյւնը, Կուզյան հոկտեմբերի 5-ին անցել է Ամուր գետը և հայտնվել Չինաստանի տարածքում։ Այժմ Կուզյային հետևում են նրա վրա ամրացված սարքի միջոցով, որն ազդանշաններ է ուղարկում տիեզերքում գտնվող հատուկ արբանյակին։

Չինաստանի Թայփինգոու արգելոցում, ուր հիմա գտնվում է Կուզյան, պատրաստվում են մեծ շուքով դիմավորել «նախագահական վագրին»։ Հատուկ նրա որսի համար բաց է թողնվելու մի քանի կով, որպեսզի Կուզյան լավ սնվի։ Իսկ եթե Կուզյային բռնել, ապա կվերադարձնեն Ռուսաստան։