տուն Լուրեր Պուտինի հետ ուղիղ միացումը՝ հունիսի 15-ին

Պուտինի հետ ուղիղ միացումը՝ հունիսի 15-ին

126
0

70896230_14677600

«Ուղիղ միացում Վլադիմիր Պուտինի հետ» ամենամյա ծրագիրը տեղի կունենա հունիսի 15-ին` Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ին. հաղորդել են Կրեմլի մամուլի ծառայությունից:

Ինչպես և նախորդ տարիներին, ծրագիրը կհեռարձակեն հիմնական պետական էլեկտրոնային լրատվամիջոցները՝ ռուսական «Առաջին» հեռուստաալիքը, Россия 1-ը, Россия 24-ը, Маяк ռադիոկայանը, Вести FM-ը և Радио Росии-ն:

Սա Պուտինի 15-րդ ավանդական տեսակամուրջն է. ամենաերկարը տևել է 4 ժամ 47 րոպե: Ծրագրի շրջանակում ՌԴ ղեկավարն ուղիղ եթերում պատասխանում է տարբեր քաղաքների բնակիչների կողմից տրվող հարցերին: