տուն Քաղաքական Միջազգային Պուտինը ժամանակ առ ժամանակ հետաքրքրվում է իմ մարմնի մասերով. Սաակաշվիլի

Պուտինը ժամանակ առ ժամանակ հետաքրքրվում է իմ մարմնի մասերով. Սաակաշվիլի

115
0

KEfvFcHzKAQ

Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայում Օդեսայի մարզի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին BBC-ն տված հարցազրույցում պատասխանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հարաբերությունների մասին հարցին, հիշեցրել է, որ ժամանակին Պուտինը ցանկանում էր իրեն կախել մարմնի մի տեղից:

«Այո, նա երբեմն հետաքրքրվում է իմ մարմնի տարբեր հատվածներով… Սակայն հարցը դա չէ: Եկեք նայենք, թե ինչից է կախված Ուկրաինայի գոյությունը: Խոսքը չի վերաբերում Ռուսաստանին ռազմական պարտության մատնելուն, խոսքը վերաբերում է անհրաժեշտ պաշտպանությանը», — ասել է նա:

Սաակաշվիլին հայտարարել է, որ ամերիկյան կառավարությունը ֆինանսավորում է Ուկրաինայում կաշառակերության դեմ պայքարը: Բացի այդ, ԱՄՆ-ն ցուցաբերում է տեխնիկական օգնություն, ինչը նույնպես թույլ է տալիս նվազեցնել կաշառքների թիվը: