Կրեմլը հաստատել է նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը հոկտեմբերի 19-ին Բեռլինում կայանալիք «նորմանդյան» ձևաչափով հանդիպմանը. հայտնում է Ria.ru-ն:
«Վաղը նախագահը կմեկնի Բեռլին: Երեկոյան աշխատանքային այցի ընթացքում ՌԴ ղեկավարը բանակցություններ կվարի Մերկելի, Օլանդի, Պորոշենկոյի հետ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Պեսկովը հավելել է, որ կոնկրետ պայմանավորվածությունների մասին խոսել դեռ հնարավոր չէ: