տուն Լուրեր Պուտինը Թրամփի հետ հանդիպմանը ներկայացել է 1 ժամ ուշացումով

Պուտինը Թրամփի հետ հանդիպմանը ներկայացել է 1 ժամ ուշացումով

92
0

Հելսինկիում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը:

Վլադիմիր Պուտինը սովորության համաձայն ուշացումով է տեղ հասել. նրա ինքնաթիռը նախատեսվածից մեկ ժամ ուշ է վայրէջք կատարել Հելսինկիում:

Դոնալդ Թրամփը, սակայն, նշանակված վայրում չի սպասել նրան, այլ իր հերթին ուշ է մեկնել նախագահական պալատ, որտեղ ընթանում է հանդիպումը:

Դեմ առ դեմ հանդիպումից առաջ Թրամփը Պուտինին ասել է, որ եկել քննարկելու առևտրի, ռազմական, հրթիռների, Չինաստանի հարցերը: Թրամփը հիշեցրել է, որ վերջին տարիներին երկու երկրների հարաբերությունները վատ են՝ նշելով, որ աշխարհը ցանկանում է այդ հարաբերություններ բարելավում տեսնել: