Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցի սուսերամարտիկ Յանա Եգորյանին շնորհավորել է ոսկե մեդալի կապակցությամբ, որին նա երեկ արժանացել է Ռիո դը Ժանեյրոյում:
«Թանկագին Յանա Կարապետովնա: Շնորհավորում եմ Ձեզ օլիմպիական ոսկե մեկնարկի կապակցությամբ: Դուք փայլուն անցաք մրցարշավային ամբողջ տարածությունը, իսկական հաղթական տրամադրվածություն դրսեւորեցիք: Վստահ եմ, որ առջեւում ձեզ նոր հաղթանակներ եւ ձեռքբերումներ են սպասում: Այդպես շարունակեք», — նշված է շնորհավորանքում: