տուն Քաղաքական Միջազգային Պուտինը փորձելու է «կրծոտել» Եվրոպան․ Մադլեն Օլբրայթ

Պուտինը փորձելու է «կրծոտել» Եվրոպան․ Մադլեն Օլբրայթ

103
0

b9812-26

ԵՄ-ն ուկրաինական ճգնաժամի ընթացքում իրեն դրսևորել է որպես «անդեմ և անարդյունավետ»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը։

Ելույթ ունենալով Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամում՝ Օլբրայթը նշել է, որ Ռուսաստանի նախագահի գործողությունները, որոնք լավ մարտավարական էին, բայց վատ ռազմավարական, ունեցել են հակառակ արդյունքները, քան ակնկալում էր Պուտինը։

«Իր գործողություններով նա մասնատելու փոխարեն միավորեց Եվրոպային», — ասել է Օլբրայթը։

«Նա իհարկե չի ներխուժելու Եվրոպա մեծ բանակով։ Նա փորձելու է ամեն հնարավոր միջոցներով «կրծոտել» այն, որպեսզի քաոս ստեղծի և ապակողմնորոշի», — ասել է Օլբրայթը Պուտինի հնարավոր գործողությունների վերաբերյալ։

Ըստ Օլբրայթի՝ ԱՄՆ-ի իշխանությունների գործողություններում էլ կան թերությունները, ինչը կապված է մասնավորապես նախորդ վարչակազմի գործողություններով, երբ, օրինակ, Իրաքում ժողովրդավարության ներդրումն իրականացվում էր զենքի ու բանակի միջոցով։