Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը վրացական «Իմդեի» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել իր վրացի գործընկեր Գեորգի Մարգվելաշվիլու հետ:
«Վրական կողմից պետք է լինի համապատասխան քաղաքական կամք: Նախագահը պետք է ասի իր խոսքը: Պուտինը հստակ ասել է, որ եթե Վրաստանից ազդանշան լինի, ապա հանդիպումը կկայանա», — ասել է Պեսկովը:
Վրաստանի նախագահի նախկին խորհրդական Վանո Մաչավարիանին ավելի վաղ հայտարարել էր, որ Վրաստանի նախագահի աշխատակազմը նախապատրաստել է նման հանդիպում, սակայն այն չի կայացել: Վրաստանի նախագահը նույնպես անձամբ հաստատել էր Պուտինի հետ հանդիպելու իր պատրաստակամությունը: