տուն Քաղաքական Միջազգային Պուտինը մեկնում է Փարիզ

Պուտինը մեկնում է Փարիզ

117
0

4099926

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կմեկնի Փարիզ` մասնակցելու «Նորմանդական քառյակի» համաժողովին, հայտնում է TASS գործակալությունը:

Սա արդեն կլինի Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ՝ 2014 թվականի հունիսին   ուկրաինական ճգնաժամի շուրջ բանակցությունների համար  ստեղծված «Նորմանդական»ձևաչափի շրջանակներում երրորդ հանդիպումը:

Դիտորդներն այս հանդիպումից տեղաշարժ են ակնկալում, քանի որ հենց այս ձևաչափով հանդիպումն էր, որ 2015 թվականի փետրվարին բերեց հակամարտության կարգավորման «ճանապարհային քարտեզի ընդունմանը»:

Բացի այս ձևաչափից, Պուտինը նաև առանձնազրույցներ կունենա Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի հետ: