Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամփոփել է իր կատարած այցը Ռուսաստան և ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ վարած բանակցությունները. հաղորդում է APA գործակալությունը:
«Մենք Պուտինի հետ քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Ռուսաստանը ազդեցություն ունի Հայաստանի վրա: Նախկինում ընդունված որոշում կար յոթ շրջաններից հինգի վերաբերյալ: Մենք հանգեցինք նրան, որ պետք է իրականացնել այդ որոշումը: Պուտինը դրական է տրամադրված»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Էրդողանը:
Միևնույն ժամանակ, Էրդողանը նշել է, որ ՌԴ ղեկավարը ԼՂ հակամարտության լուծման մեծ հույսեր չունի:
«Ինչպես ես հասկացա, նա մեծ հույսեր չունի: Կարծում եմ, որ նրա անհուսալի վիճակը կապված է երկու կողմերի (Հայաստանի և Ռուսաստանի միջև) հարաբերությունների հետ»,- ասել է Թուրքիայի նախագահը: