տուն Քաղաքական Միջազգային Պուտինը կորցնում է վերահսկողությունը և չի տեսնում, թե ինչ է տեղի ունենում...

Պուտինը կորցնում է վերահսկողությունը և չի տեսնում, թե ինչ է տեղի ունենում քթի տակ․ Խոդորկովսկի

80
0

18CA9BC9-C001-4A99-AC66-775886DE78C0_mw1024_n_s

«ՅՈՒԿՈՍ» ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին, ով անցած տարի է ազատվել ռուսական բանտից տնտեսական մեքենայություններ իրականացնելու համար դատապարտվելուց հետո, հայտարարել է, որ «ԱՖԿ Սիստեմա» ընկերության ղեկավար Վլադիմիր Եվտուշենկոյի ձերբակալությունը կապված է «Բաշնեֆտը» նրանից խլելու ցանկությամբ։

«Այն, ինչ արվել է, ոչ դրա ժամանակն էր, ոչ էլ տեղը։ Ավելի վատ պահ դժվար է պատկերացնել նման գործողության համար»,- կարծում է նա։ Ըստ Խոդորկովսկու՝  հիմա Վլադիմիր Պուտինի ընկերոջ Իգոր Սեչինի ընկերությունում՝ «Ռոսնեֆտում» վտանգ կա, որ կընկնի նավթարդյունահանումը։ «Այդ բացը պետք է փակել, բայց ոչ թե ներդրողների միջոցով։ Դա նրան չի հետաքրքրում, պետք է խնդիրը փակել Վլադիմիր Պուտինի առաջ։ Պուտինին պետք է ցույց տալ, որ նավթարդյուհանումը չի ընկել, իսկ դա անում են Բաշնեֆտ հաշվին, դա նորութոյւն չէ», — ասել է խոդորկովսկին՝ նշելով, որ Եվտուշենկոն չի ցանկացել գնալ համաձայնության այս հարցում, և ոմանք որոշել են գնալ հին ընդունված ճանապարհով․ «Կարծում եմ, որ այստեղ նոր բան չկա՝ ամեն ինչ շատ պարզ է և հասկանալի»։

«Մի խնդիր է ինձ հետաքրքրում որպես Ռուսաստանի քաղաքացի այս դեպքում․․․ դա այն է, որ ես տեսնում եմ նախագահի կողմից կառավարման լիակատար կորուստ, ով պարզապես չի տեսնում, թե ինչ է տեղի ունենում իր քթի տակ»,- գրել է Խոդորկովսկին։