տուն Լուրեր Պուտինը կարևորել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը

Պուտինը կարևորել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը

82
0

xw_1079301

Ադրբեջանական «Ազերթաջ» գործակալությանը տված հարցազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան հետագայում ևս մտադիր է օգնել Թեհրանին՝ կատարելու իր միջուկային ծրագրի պլանը, այդ թվում նաև` հարստացված ուրանի վերամշակումը:

Պուտինի խոսքով՝ Մոսկվան և Թեհրանը համաձայնեցրել են Իրանում ևս 8 ատոմային էներգաբլոկներ կառուցելու ծրագրերը: Ռուսաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ միջուկային գործարքի հետ կապված Իրանի շուրջ լարվածության նվազումն օգտակար կլինի երկկողմ հարաբերությունների համար:

«Ռուս-իրանական համագործակցության մի շարք ուղղություններ արդեն իսկ ռազմավարական բնույթ ունեն: Դա առաջին հերթին վերաբերում է խաղաղ ատոմի ոլորտում համատեղ աշխատանքին: Փոխադարձ ջանքերով հաջողվել է մեծացնել ապրանքաշրջանառության ծավալը: Ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսներին այն աճել է 70 տոկոսով՝ հասնելով մինչև 855 միլիոն դոլարի:

Ռուս-իրանական առևտրային և ներդրումային շփումներին հզոր ազդակ կարող է հաղորդել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը: Արդեն իր աշխատանքներն է սկսել համատեղ հետազոտական խումբը, որը մանրակրկիտ կուսումնասիրի հնարավոր համաձայնագրի դրույթները»,- ասել է նա:

Պուտինը հավելել է, որ Ռուսաստանն աջակցում է Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ դառնալու Իրանի ձգտմանը. «Մենք շահագրգռված ենք տարածաշրջանային հարցերում Իրանի հետ գործընկերային փոխգործակցության ամրապնդման մեջ»: