տուն Քաղաքական Միջազգային Պուտինը հոգեկան հիվանդությամբ չի տառապում․ Կրեմլ

Պուտինը հոգեկան հիվանդությամբ չի տառապում․ Կրեմլ

122
0

vladimir-putin_2651763b

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հիմարություն է որակել ամերիկյան մի շարք լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկությունը, թե Պուտինը տառապում է հոգեկան հիվանդությամբ։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն։

Նման կասկածանքի մասին գրել է USA Today պարբերականը։ Նշվում է, որ 2008 թվականին Պենտագոնի վերլուծական կենտրոններից մեկը նախապատրաստել է հետազոտություն, որում նշվում էր, որ Պուտինը տառապում է Ասպերգերի համախտանիշով։ Հյուսիսային Կարոլինայի համալսարանի պրոֆեսոր, հոգեբույժ Սթիվեն Փորջեսը 2008 թվականին վարկած էր առաջ քաշել, որ Պուտինը տառապում է աուտիզմի տեսակներից մեկով։ Միաժամանակ Փորջեսը նշել է, որ այդ զեկույցի վերջնական տարբերակն ինքը չի տեսել։

Ասպերգերի համախտանիշով տառապողները խնդիրներ են ունենում սոցիալական շփման, սոցիալան փոխգործակցության և երևակայության հետ։ Դա նշանակում է, որ նրանք կարող է չհասկանան ժեստերն ու դեմքի արտահայտություն, հումորն ու մյուսների կարծիքը, այլ կերպ մեկնաբանել դիմացինի հույզերն ու գործողությունները։