Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է Սիրիայի իշխանությունների հետ Հալեպում սկսել լայնածավալ մարդասիրական գործողություն` «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Նա մանրամասնել է, որ խոսքը միջանցքի ստեղծման մասին է, որով խաղաղ բնակիչները դուրս կբերվեն շրջափակված քաղաքից: Շոյգուի խոսքով` հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը Սիրիայի իշխանությունների հետ Հալեպում մի քանի մարդասիրական միջանցքներ կբացի: Քաղաքացիներին կտրամադրվեն սնունդ և անհրաժեշտ բժշկական օգնություն: