տուն Քաղաքական Միջազգային Պուտինը եւ Էրդողանը կքննարկեն «Աքքույու» ԱԷԿ–ի եւ «Թուրքական հոսք»–ի շինարարության հարցը

Պուտինը եւ Էրդողանը կքննարկեն «Աքքույու» ԱԷԿ–ի եւ «Թուրքական հոսք»–ի շինարարության հարցը

93
0

Russia's President Putin and Turkey's President Erdogan review a guard of honour during a welcoming ceremony in AnkaraՌուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում են G20–ի գագաթնաժողովին քննարկել «Աքքույու» ԱԷԿ–ի եւ «Թուրքական հոսք»–ի շինարարության հարցը։ «ՌԻԱ Նովոստի»–ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտարարել է  ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Հանչժոում հանդիպման ընթացքում պլանավորված է համատեղ ռազմավարական նախագծերի իրականացման հեռանկարների քննարկում հետեւյալ ոլորտներում՝ Թուրքիայի առաջին «Աքույու» ատոմակայանի շինարարության եւ Սեւ ծովի հատակով «Թուրքական հոսք»  գազատարի կառուցման»,– ասել է Ուշակովը։