Կրեմլի կայքում տեղադրված պաշտոնական հայտարարագրի համաձայն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2015 թվականին վաստակել է 8,891 միլիոն ռուբլի, գրում է gazeta.ru-ն:
Ռուսաստանի ղեկավարի 2014 թվականի եկամուտները կազմել են 7,654 միլիոն ռուբլի, ինչը 2013 թվականի համեմատ երկու անգամ ավելի է: Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այդ հանգամանքը բացատրում է նախագահի աշխատավարձի բարձրացմամբ:
Ըստ պաշտոնական հայտարարագրի, նախագահի սեփականության տակ են հողակտոր, բնակարան, ավտոտնակ նաև հայտարարագրված է բնակարան և ավտոտնակի տարածք՝ օգտագործման իրավունքով: Շարժական գույքի շարքում են ГАЗ М-21, ГАЗ М-21-Р, «Нива» ավտոմեքենաները և «Скиф» ավտոմեքենայի կցասայլը: Պուտինը սեփականության իրավունքով տիրապետում է 1500 քմ հողակտորի, 77 քմ տարածքով բնակարանի և 18 քմ ավտոտնակի: