Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտարարել է, որ Վիետնամում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում չի կայանա Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամի միջև հանդիպումը. հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Նրա խոսքով՝ հանդիպումը տեղի չի ունենա Նահանգների ղեկավարի աշխատանքային խիստ ժամանակացույցի պատճառով:
Միևնույն ժամանակ Սանդերսը նշել է, որ Պուտինը և Թրամփը գտնվելու են նույն վայրում և ամենայն հավանականությամբ միմյանց կողջունեն: