տուն Լուրեր Պուտին-Սարգսյան հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Գյումրու ողբերգությունը

Պուտին-Սարգսյան հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Գյումրու ողբերգությունը

109
0

Putin_Serj_11

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է ՀՀ նախագահին: Հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ նախագահն իր ցավակցությունն է հայտնել Գյումրու ողբերգության զոհերի հարազատներին ու ողջ հայ ժողովրդին, այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Վերջինի հավաստմամբ՝ Պուտինը Սարգսյանին վստահեցրել է, որ անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները կձեռնարկվեն կարճ ժամանակում օրենքով սահմանված կարգով մեղավորներին պատժելու համար: