Սոչիում կայացած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի միջև բանակցություններ տևել են 4 ժամ. հաղորդում է Ria.ru-ն:
Կողմերը քննարկել են տնտեսության, միջազգային քաղաքականության վերաբերյալ հարցեր և հանդես եկել համատեղ հայտարարությամբ:
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հանդես է գալիս ՌԴ-ի հետ առևտրային հարաբերություններում պատժամիջոցների վերացման օգտին: Թուրքիայի ղեկավարը նշել է, որ հարկավոր է նաև վերացնել բոլոր խոչընդոտները, որոնք խանգարում են երկու երկրների գործարարներին և ձեռներեցներին հասնելու ռուս-թուրքական ապրանքաշրջանառության հարյուրմիլիարդավի սանդղակին: