Մարիա Ալյոխինան Pussy Riot-ից ազատության մեջ է։ Նա ազատվել է այսօր, վաղ առավոտյան, Նիժնի Նովգորոդի գաղութից՝ համաներմամբ։ Ալյոխինային դուրս են բերել իր փաստաբանից գաղտնի։ Նա դուրս է եկել բանտի կանաչ վերնազգեստով՝ կրծքին անձնական համարով։ Ազատվելու մասին նրան հայտնել են առավոտյան, հանձնելով 2000 ռուբլի՝ գնացքով Մոսկվա մեկնելու համար։ Ազատվելուց հետո նա ուղեւորվել է հալածանքների դեմ տեղական կոմիտե, որպեսզի իրավապաշտպաններին պատմի գաղութում տիրող իրավիճակի մասին։ Երկուշաբթի օրը սպասվում է Pussy Riot-ի մյուս մասնակցի՝ Նադեժդա Տոլոկոննիկովայի ազատ արձակումը։