Բելգիայի դատարանն ազատ է արձակել Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին. հաղորդում է El Pais-ը:
Պուչդեմոնը և ևս 4 նախկին նախարարներ ազատ են արձակվել Բելգիայի տարածքը չլքելու պայմանով: Պաշտոնյաները պետք է դատարան ներկայանան առաջիկա 15 օրվա ընթացքում:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Կատալոնիայի նախկին ղեկավարն ու կառավարության 4 նախկին ներկայացուցիչներ ինքնակամ ներկայացել էին բելգիական ոստիկանություն ու հանձնվել: