Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնն ու ժեներալիտետի եւս 4 նախկին ներկայացուցիչներ, ինքնակամ ներկայացել են բելգիական ոստիկանություն ու հանձնվել: Այս մասին հայտնում են իսպանական ԶԼՄ-ները` հղում անելով Բրյուսելի դատախազության ներկայացուցչին.
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին միջազգային հետախուզման վկայական ստացավ Իսպանիայի դատախազությունն ու հետախուզում հայտարարեց Պուչդեմոնի ու եւս 4 նախկին կատալոնական պաշտոնյաների նկատմամբ:
Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրված խռովություն, պառակտում, ապստամբություն ստեղծելու հոդվածներով