Ֆրանսիական ՊՍԺ-ն ցանկանում է գլխավոր մարզիչի պաշտոնին հրավիրել Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին, հաղորդում է բրիտանական The Sun-ը։ Ֆրանսիայի չեմպիոնների ղեկավարությունը կարծում է, որ 67-ամյա մասնագետը կարող է թիմը դուրս բերել նոր մակարդակի։ Փարիզյան ակումբում դժգոհ են ամռանը թիմը գլխավորած իսպանացի մարզիչ Ունաի Էմերիի աշխատանքից։
Ֆրանսիայի առաջնության 18 տուրից հետո ՊՍԺ-ն 39 միավորով երրորդ տեղում է՝ առաջատար «Նիցային» զիջելով 5 միավոր։ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում ՊՍԺ-ի մրցակիցը կլինի Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան»։