ՊՍԺ ակումբը պատրաստվում է հարյուր միլիոն եվրո ծախսել թիմի առաջատար Զլատան Իբրահիմովիչին 2016 թվականին փոխարինելու համար: Իբրահիմովիչը օգոստոսին հայտարարել էր, որ կավարտի կարիերան 2016 թվականին, երբ կլրանա իր պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ:
«ՊՍԺ-ում 2016-ին կլինի նոր ուժեղ հարձակվող այն բանից հետո, երբ այն կլքի Իբրահիմովիչը: Ֆինանսական Fair Play-ը կարող է սառեցնել ակումբների միջև մրցակցությունը, սակայն այս իրավիճակը մեր օգտին է: Կարծում եմ, որ մենք ի վիճակի ենք 100 մլն եվրո ծախսել թիմն ամրապնդելու համար», — ասել է ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին: Այս մասին հաղորդում է Goal.com կայքը: