Ամերիկյան Procter & Gamble ընկերությունը ներողություն է խնդրել այն բանի համար, որ իր արտադրանքից մեկի վրա պատկերել է նացիստական ռեժիմի հետ առնչություն ունեցող խորհրդանիշ։ Այս մասին հաղորդում է ABC հեռուստաալիքը։
Ընկերությունում ասել են, որ «88» թիվը, որն օգտագործվել է լվացքի փոշիները գովազդելու համար, պատահական է օգտագործվել և ամենևին կապ չունի նացիզմի հետ։ Նրանք նշել են, որ ընտրել են ոչ միանշանակ խորհրդանիշ։ Ըստ ընկերության՝ «88»-ն այն թիվն է, թե քանի անգամ հաճախորդը կարող է լվացք անել, եթե գնի փոշին։
Տեղեկացնենք, որ «88»-ը հաճախ ասոցացնում են Հիտլերին ուղղված ողջույնի հետ՝ Heil Hitler!։