տուն Լուրեր ՊՊԾ գնդի գրավումից մեկ տարի անց

ՊՊԾ գնդի գրավումից մեկ տարի անց

191
0

ppc1

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը` հուլիսի 17-ի գիշերը, «Սասնա ծռեր» զինված խումբը գրավեց ՊՊԾ գունդը: Նրանք «Ֆեյսբուքում» տարածեցին հետևյալ հայտարարությունը. «Սասնա ծռեր» խմբավորում. մենք սկսել ենք զինված ապստամբություն, միացե՛ք»: Խմբավորման անդամները նաև հայտարարեցին, որ պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Պահանջում էին նաև ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, Գևորգ Սաֆարյանին, Շանթ Հարությունյանին և ընկերներին, Վոլոդյա Ավետիսյանին:

Գնդի գրավման ժամանակ և դրան հաջորդող օրերին փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորումներ ստացան թե՛ ոստիկաններ, թե՛ խմբի անդամներ: Նաև եղան զոհեր` ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանը և ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը:

Հանրապետությունում ստեղծված լարված իրավիճակը հանդարտվեց գնդի գրավումից 2 շաբաթ անց՝ հուլիսի 31-ին, երբ խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին:

ՊՊԾ գնդի գրավումից մեկ տարի անց այսօր հարցը դեռ փակված չէ: «Սասնա ծռերի» գործն ընդհանուր իրավասության դատարանում քննվում է երկու առանձին վարույթներով:

Նշենք, որ այսօր էլ մարդիկ տարբեր կերպ են ընկալում «Սասնա ծռերի» գործողությունները: Հիշեցնենք, որ a1plus.am-ը հարցում է իրականացնում օգտատերերի շրջանում` «Սասնա ծռեր» խմբի քայլերը՝ ապստամբությո՞ւն, թե՞ ահաբեկչություն: Այս պահին հարցմանը մասնակցածների 55 տոկոսի կարծիքով խումբն իրականացրել է ապստամբություն, իսկ 45 տոկոսը «Սասնա ծռերի« քայլերը որակում է ահաբեկչություն: