տուն Լուրեր Բլոգ Պոզիտիվ հանգստյան օր բոլորիս. Բակուր Մելքոնյան

Պոզիտիվ հանգստյան օր բոլորիս. Բակուր Մելքոնյան

210
0

Բակուր Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Ես տարին 1 հատից ավել քաղաքական փոստ չեմ գրում: Սա էս տարվան ա:

Ես իմ 6 ընկերների հետ՝ ՔՊ-ից, Դաշնակցությունից, ԼՀԿ-ից, ԲՀԿ-ից, ՔՈ-ից, ՀԱԿ-ից որոշեցինք մասնակցել միջազգային ավտոմրցարշավի (ես էլ որպես անկուսակցական բիզնեսմեն: Հաղթողը կլիներ նա, ով առաջինը իր մեքենայով կհասներ լեռան ամենաբարձր կետին: Ճանապարհը շատ քարքարոտ էր ու դժվար: Մասնակցում էին համարյա աշխարհի բոլոր պետությունների ներկայացուցիչները՝ ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մոնղոլիա…, մենակ ոնց որ Սեյշելյան կղզիները չկային…
Հետաքրքիրն էն ա, որ էս պահից պատմությունը կբաժանեմ 2 տարբերակի և դուք գուշակեք, թե որը տեղի ունեցավ իրականում:

Տարբերակ 1

Սկզբից քննարկեցինք թե ում մեքենայով ենք գնալու: Քանի որ շատ էինք և ճանապարհն էլ քարքարոտ, ընտրեցինք մեր ունեցած ամենամեծ ու անցանելի ջիպը, դե ես ուտելիք վերցրեցի, էն ընկերս զենք վերցրեց, մյուսը պարաններ ու անհրաժեշտ աքսեսուրներ, տղեքից մեկը նույնիսկ լիքը փող վերցրեց, ասեց պետք կգա, կարճ ասած քննարկեցինք հնարավոր բոլոր անսպասելի դժվարությունները, նախապատրաստվեցինք ու շարժվեցինք առաջ: Ասում-խոսում էինք, քննարկում էինք և որոշում, թե որ ճանապարհով ա ճիշտ գնալը, անեկդոտներ էինք պատմում տարբեր ազգերի մասին, տղեքից մեկը կիթառ ուներ, նվագում էր, երգում էինք…
Ճանապարհին տեսնում էինք թե մեր մրցակիցները ոնց էին հետ մնում՝ ադրբեջանցիք պարզվեց ուտելիք չէին վերցրել(դե իրանց մոտ Արտ Լանչ չկա, փոխարենը լիքը բենզին էին լցրել մեքենան ու սոված հետ քշեցին, Վրացիները էնքան գինի խմեցին՝ քնեցին ճանապարհին, հնդիկները եկել էին իրենց Տատայով, որը արագ փչացավ, գերմանացիք Մերսեդեսով էին ու տակը խփեցին քարին ու կանգնան, Պակիստանցիք էշով էին, էշը հոգնավ ու էշի պես լռվավ, Տաջիկները տրակտորով էին, անխափան ու անարգել գնում էին, բայց կեսից գործ կպավ ճանապարհ սարքելու՝ լռվան, անգլիացիները նեղվան փոշուց ու մի հարմար տեղ կանգնան թեյ խմելու, հանգստանալու, արաբները մի քանի ժամը մեկ կանգնում էին աղոթելու ու հետ մնացին, ճապոնացին չհասկացանք ինչի, հենց ճանապարհի վրա խարակիրի արեց ինքն իրեն… Կարճ ասած մոտենում էինք վերջնամասին, մնացել էինք մենք, ամերիկացիք իրանց Տեսլա ջիպով ու ռուսները իրանց Կամազով: Մութը վրա տվեց: Մրցակցությունը շատ դաժան էր: Մեկ էլ ամերիկացիք կանգնան, պարզվեց Տեսլայի ակումլյատորները նստել են, իրենց զապաս բերած արևային մարտկոցներն էլ գիշերվա պատճառով հոսանք չեն տալի: Ամերիկացիքին անցանք:
Հա բայց ռուսները խզարում էին իրենց Կամազով: Տարբերակ չկար հաղթելու: Տղեքից մեկը, էն որ լիքը փող էր հետը վերցրել, ձեն տվեց իրանց: Կանգնեցին, մոտեցավ, ինչ որ բան խոսաց մի 15 րոպե, հետ եկավ: Մենք քշեցինք առաջ ու այ քեզ հրաշք, ռուսները հետ քշեցին: Մեր ընկերոջը հարցնում ենք ի՞նչ արեցիր, չասեց, կարևորը մենք հաղթեցինք:

Տարբերակ 2.

Քննարկեցինք թե ում մեքենայով պիտի գնանք: Ոչ ոք չուզեց իրա մեքենան քար ու քանդ անի, պրակատ վերցրեցինք, ես բնականաբար ուտելիք չվերցրեցի՝ մտքումս ասելով հո ես չեմ պահելու էս կուսակցական ընկերներիս, նույն սկզբունքով էն ընկերս փող չվերցրեց, ոչ ոք ոչինչ չվերցրեց: Նստանք մեքենան ու շարժվեցինք: Մի ժամ անց սկսեցինք խոսել բնականաբար քաղաքականությունից, լավ բորբոքվանք, սկսանք իրար հայհոյել, հետո էլ քաշքշել… Էդ պահին մեքենայի անիվը պայթեց: Լռեցինք, իջանք: Տղեքից մեկը ասեց՝ քանի մեր մեջ էս կուսակցությունից մարդ կա, ակը ես փոխողը չեմ, մյուսը թե բա ես էլ ոչ մեկիդ համար չեմ փոխի ու էլի տվին իրար ու մի պահ բոլորով նայեցին ինձ: Ասեցի՝ իիիիի՞, ինչ ա էլի ուզում եք բիզնեսին գրուզիտ անեք… Ու ըտենց չիմացանք էլ ով հաղթեց, ով դուրս թռավ, որովհետև մենք վերջինն էինք…
Վստահ եմ կուսակցական ընկերներիցս ոչ մեկ չի նեղանա, որովհետև իրականում տեղի ունեցավ 1֊ի տաբերակը…
Հա, ու էտ մեքենան էլ որ վարում ենք էս համաշխարհային դաժան մրցակցային պայմաններում՝ մեր Հայաստանն ա:

Եկեք չուրախանանք մեկս-մեկի անհաջողություններով, չխանգարենք ու չբշտենք իրար՝ նույն մեքենայի մեջ ենք, ամենքս մի բանով օգնենք մեքենան սարքին պահելու և հզորացնելու համար, չէ որ ձորը գլորվելուց բոլորովս ենք մեջը լինելու…
Հայհոյանքներից զերծ պոզիտիվ հանգստյան օրեր եմ մաղթում բոլորիս»: