տուն Քաղաքական Միջազգային Պորոշենկոյի ներկայությունը Սպիտակ տանը յուրօրինակ ուղերձ է Պուտինին․ Բարաք Օբամա

Պորոշենկոյի ներկայությունը Սպիտակ տանը յուրօրինակ ուղերձ է Պուտինին․ Բարաք Օբամա

83
0

Barack-meets-Poroshenko

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ուկրաինայի նախագահի հետ իր առաջիկա հանդիպումն անվանել է յուրօրինակ ուղերձ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին նա ասել է ԱՄՆ-ում իր շրջագայության ժամանակ ուղեկցող լրագրողներին։ Հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

Օբաման նշել է, որ Պորոշենկոյի ներկայությունը Սպիտակ տանը՝ ուղերձ է Պուտինին, որը «փոխարինում է անգլերենով և ռուսերենով հազարավոր բառեր»։ Բացի այդ, ԱՄՆ նախագահն Ուկրաինային շնորհավորել է Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։