տուն Քաղաքական Միջազգային Պորոշենկոն ռադային Ուկրաինայի՝ դաշինքներին միանալու արգելքը վերացնող օրինագիծ է ներկայացրել

Պորոշենկոն ռադային Ուկրաինայի՝ դաշինքներին միանալու արգելքը վերացնող օրինագիծ է ներկայացրել

74
0

pororeform

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Գերագույն ռադային է ներկայրել մի օրինագիծ, որը վերացնում է Ուկրաինայի՝ դաշինքներին միանալու արգելքը: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքը:

Օրինագիծը պաշտոնապես կրում է «Ուկրաինայի արտադաշինքային քաղաքականությունից հրաժարվելու վերաբերյալ Ուկրաինայի որոշ օրենքներում փոփոխություններ մտցնելու մասին» խորագիրը:

«Ուկրաինայի արտադաշինքային կարգավիճակը չէր կարող երաշխավորել մեր ամբողջականությունը, այդ պատճառով ես որոշել եմ Ուկրաինան վերադարձնել ՆԱՏՕ-ի ուղեգիծ», — ավելի վաղ հայտարարել էր Պորոշենկոն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի Գերագույն ռադան փոփոխությունների նախագիծը քննարկելու է այս շաբաթ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը մի քանի անգամ հայտարարել է, որ Ուկրաինայի արտադաշինքային կարգավիճակի փոփոխությունը սպառնում է Եվրոպայի անվտանգությանը: