Ուկրաինայի կառավարության կազմում Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի նախաձեռնությամբ կընդգրկվեն Վրաստանի, Լիտվայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի և Սլովակիայի քաղաքացիներ։ Այս մասին հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարարի պաշտոնը կզբաղեցնի Վրաստանի նախկին գլխավոր դատախազը։ Կառավարության նոր անդամները պատրաստ են ստանալ ուկրաինական քաղաքացիություն։
Ավելի վաղ, Պորոշենկոն Ուկրաինայի խորհրդարանին է ներկայացրել օրինագիծ, որով թույլատրվում է կառավարությունում ընդգրկել օտարերկրացիների։