Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ 2015-2016 թվականների ընթացքում երկիրը միջազգային հանրության կողմից ,իր գնահատմամբ, 13-15 միլիարդ դոլարի ֆինանասական աջակցության կարիք կզգա:
«Ամեն ինչ ավելի հստակ կդառնա Արժույթի միջազգային հիմնադրամի հետ խորհրդակցության արդյունքում, բայց, կարծում եմ, Արժույթի միջազգային հիմնադրամի Համաշխարհային բանկի, Եվրամիության, ԱՄՆ-ի և մեր մյուս գործընկերների կողմից տրամադրվող առաջկցությունը պիտի կազմի 13-15 միլիարդ դոլար»,- ասել է Պորոշենկոն France24-ի հետ զրույցում:
Նշենք, որ ներկայումս Ուկարինան գտնվում է ծանր քաղաքական ճգնաժամի մեջ, ինչն էլ իր ազդեցությունն է ունենում տնտեսական դրության վրա:
Նախորդ տարվա արդյունքների ամփոփումը ցույց է տվել, որ ՀՆԱ-ն անկում է ապրել 7,5%-ով, իսկ գնաճը կազմել է 21%: