Պոլսո հայոց պատրիարքարանի վրա հարձակում է եղել: Մոտ 20 հոգանոց մի խումբ քարեր է նետել պատրիարքարանի շենքի ուղղությամբ, տեղեկացնում է «Agos»-ը
Հարձակման պատճառն ու մեղավորները դեռ հայտնի չեն:
Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտարարել է, որ հայտնի չէ՝ հարձակումը պատրիարքարանի՞ն, թե՞ դրա մոտ գտնվող անցակետին է ուղղված եղել։
Հետաքննություն է կատարվում: