«Պոբեդա» ավիաընկերությունը 2%-ով բարձրացնում է ավիատոմսերի գները. այս մասին ասված է ընկերության մամուլի հաղորդագրությունում, հայտնում է Euromag.ru-ն:
Նման որոշում է կայացվել օդանավակայաններում և գրասենյակներում անվտանգության աշխատակիցներ ձեռք բերելու նպատակով: Ներկայումս, ղեկավարության կարծիքով՝ ագրեսիվ ուղևորների նկատմամբ բավարար միջոցներ չեն կիրառվում, այդ իսկ պատճառով ստիպված են պաշտպանել անձնակազմի անդամներին նման մարդկանցից:
Որպես փաստարկ՝ ներկայացվում է «Վնուկովո» օդանավակայանում փետրվարի 10-ին տեղի ունեցած միջադեպը, երբ ուշացած ուղևորը ծեծել էր ավիաընկերության մենեջերին: