«Զորավարժություններին մեր մասնակցությունը ոչ թե սիտուացիոն է, այլ խորքային գնահատականներից ելնելով»,-այսօր հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը: Հիշեցնենք, որ Հայաստանը վերջին պահին հրաժարվել է մասնակցել Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի զորավարժություններին:
Պաշտպանության փոխնախարարը վստահ է, որ լրատվամիջոցները արհեստական նշանակություն են տալիս Հայաստանի հրաժարվելուն:
«Արտառոց բան չկա: Դա չի նշանակում, որ մեր գործընկերությունը նվազում է, կամ ավելանում է մեկ այլ օղակի հաշվին»,-ասում է նա: Ըստ նրա, մենք տարբեր ծրագրերում համագործակցում ենք ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ: «Մի միջոցառման չմասնակցել կամ մասնակցել, որեւէ արտառոց միջոցառում պետք չի դիտարկել»,-ասում է ՊՆ փոխնախարարը: