տուն Լուրեր ՊՆ օճառների վաճառքում հայտնվելու հարցը ռազմական ոստիկանությունում է

ՊՆ օճառների վաճառքում հայտնվելու հարցը ռազմական ոստիկանությունում է

134
0

Երեկ ֆեյսբուքյան օգտատեր  Անահիտ Սիմոնյանը լուսանկար էր հրապարակել և ահազանգել, որ Գյումրու շուկայում ՊՆ մակնշմամբ օճառ է վաճառվում։

timthumb

Araratnews.am-ի թղթակցը կապ հաստատեց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, պարզելու համար ինչպես են օճառները հայտնվել առեւտրականների մոտ: Նա տեղեկացրեց, որ համապատասխան նյութեր են կազմվել եւ ուղարկվել են ռազմական ոստիկանությանը:

«Ռազմական ոստիկանությունն ուսումնասիրություններ է կատարելու, որպեսզի պարզի, թի ինչպես են դրանք հայտնվել շուկայում»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։