տուն Լուրեր ՊՆ-ն տեղեկացնում է

ՊՆ-ն տեղեկացնում է

118
0

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության
նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2017թ.
ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների
քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գ. Հարությունյանը:

Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում գտնվող
հասարակական խորհրդի աշխատավայրում երկուշաբթի և հինգշաբթի օրերին` ժամը 10:00-ից: Առաջին նիստը կկայանա ս.թ. դեկտեմբերի 20-ին:

Դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին:

Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար:

Տեղեկությունների համար զանգահարել 010 523482 հեռախոսահամարով: