տուն Լուրեր ՊՆ-ն ոչ հերքում է, ոչ հաստատում

ՊՆ-ն ոչ հերքում է, ոչ հաստատում

85
0

41a0826d03710cf5722326a6599d9248

ՊՆ մամուլի ծառայությունը ոչ հերքում, ոչ հասատում է տեղեկությունն այն մասին, որ օրերս Հայաստանի Բերդավան բնակավայրի սահմանից քաղաքացիական անձ է հատել Ադրբեջանի սահմանը.

«Չեմ կարող ոչ հաստատել, ոչ հերքել»,- A1+-ին հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Ավելի վաղ մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ Ռազմինֆո կայքի փորձագետ Կարեն Վրթանեսյանը հայտնել է, որ իր տեղեկություններով՝  Բերդավանից քաղաքացիական անձ է անցել Ադրբեջանի սահման։

Araratnews.am-ը փորձեց ՊՆ մամաուլի քարտուղարից և Բերդավանի գյուղապետարանից ճշտել տեղեկությունը, սակայն զանգերն անպատասխան մնացին:

Հ.Գ. կփորձենք մանրամասներ հաղորդել ավելի ուշ: