ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ, արձագանքելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կոչին, հայկական զինված ուժերը պատրաստ են խստորեն պահպանել հրադադար ՀՀ սահմաններում և չձեռնարել որևէ քայլ, որը կարող է հանգեցնել զինված դիմակայության լարվածության աճին:
Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից:
«ՀՀ պաշտպանության նախարարությունը, արձագանքելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կոչին, հայտարարում է, որ ՀՀ Զինված ուժերը պատրաստ են խստորեն պահպանել հրադադար ՀՀ սահմաններում և չեն ձեռնարկի որևէ քայլ, որը կարող է հանգեցնել զինված դիմակայության լարվածության աճին՝ մի պայմանով, եթե ադրբեջանական Զինված ուժերը ևս դրական արձագանքեն վերոհիշյալ կոչին»,-ասված է հայտարարության մեջ: