տուն Լուրեր ՊՆ բեռնատարը վթարի է ենթարկվել. զինվորներ են մահացել

ՊՆ բեռնատարը վթարի է ենթարկվել. զինվորներ են մահացել

121
0

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ու  ողբերգական ավտովթար է տեղի  ունեցել Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհին։ ՀՀ ՊՆ համարանիշներով ավտոմեքենան այսօր ժամը 12։00-ի սահմաններում Գորիսից դեպի Կուբաթլի ճանապարհին վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 4 զինվոր մահացել է, կան մի քանի վիրավորներ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Դեպքը տեղի է ունեցել Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհի 39-րդ կմ-ում։

Այս պահին դեպքի վայր են ժամանում ՀՀ պաշտպանության նախարարության, ինչպես նաև ռազմական ոստիկանության և ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի ծառայողները։

Կայքի տեղեկություններով՝ զինվորներից երկուսը տեղում են մահացել, մեկը՝ հիվանդանոցի ճանապարհին, մեկն էլ՝ հոսպիտալում։