տուն Քաղաքական Միջազգային Pixar-ը նոր կարճամետրաժ մուլտֆիլմ կնկարահանի

Pixar-ը նոր կարճամետրաժ մուլտֆիլմ կնկարահանի

89
0

Disney-Pixar-LAVA-poster

Pixar ընկերությունը Disney-ի հետ համատեղ պատրաստվում են նկարահանել նոր կարճամետրաժ մուլտֆիլմ, որը կոչվելու է «Լավա»։ Ավանդույթի համաձայն՝ կարճամետրաժ մուլտֆիլմը նախորդում է լիամետրաժին։ «Լավան» նախորդելու է Inside Out-ին, որի պրեմիերան նախատեսված է 2015 թվականի հունիսի 19-ին։ Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը։

Կարճամետրաժ մուլտֆիլմի ռեժիսորը Ջեյմս Ֆորդ Մերֆին է, ով աշխատել է նաև «Խաղալիքների պատմություն 2»-ում, «Հրեշներին կորպորացիայում», «Նեմոյին փնտրելիս» և «Ռատատույ» մուլտֆիլմերում։