տուն Քաղաքական Միջազգային Pink Floyd-ի հիմնադիր Ռոջեր Ուոթերսն Իսրայելը համեմատել է ֆաշիստական Գերմանիայի հետ

Pink Floyd-ի հիմնադիր Ռոջեր Ուոթերսն Իսրայելը համեմատել է ֆաշիստական Գերմանիայի հետ

192
0

rogerWaters_2276083b

Pink Floyd խմբի հիմնադիրներից մեկը` Ռոջեր Ուոթերսը CounterPunch ամսագրին տված հարցազրույցում ներկայիս Իսրայելը համեմատել է ֆաշիստական Գերմանիայի հետ: Նա ասել է, որ իսրայելյան հզոր քարոզչությունն ազդել է տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականության վրա և իրական իրավիճակը խեղաթյուրել է զլմներում: Այս մասին հաղորդում է The Raw Story-ն:

«Իսրայելյան լոբբին շատ ազդեցիկ է այստեղ և հատկապես երաժշտական ոլորտում, որտեղ ես աշխատում եմ` ռոքն-ռոլում», — պատմել է Ուոթերսը:  Նա կոչ է արել իր գործընկերներին՝ բոյկոտել Իսրայելը պաղեստինցիների նկատմամբ իր վերաբերմունքի համար, որը նա համեմատել է էթնիկ զտումների և Հարավային Աֆրիկայում ապարտեիդի հետ: «Սխալ է, երբ երաժիշտները համերգ են տալիս մի երկրում, որը զբաղեցրել է օտարների տարածքը և նեղում է տեղի բնակչությանը, ինչպես դա անում է Իսրայելը», — հավելել է երաժիշտը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here