տուն Լուրեր Պիկեին դուր չի գալիս այն, որ Մեսսին չի շփվում մամուլի հետ

Պիկեին դուր չի գալիս այն, որ Մեսսին չի շփվում մամուլի հետ

152
0

«Բարսելոնայի» առաջատարներ Ժերար Պիկեի և Լիոնել Մեսսիի միջև կոնֆլիկտ է հասունացել, հայտնում է «AS»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, իսպանացի ֆուտբոլիստը գոհ չէ արգենտինացու պահվածքից և կարծում է, որ վերջինս պետք է ավելի շատ շփվի մամուլի ներկայացուցիչների հետ` հաշվի առնելով թիմի համար ոչ այնքան հաջող շրջանը:

Պիկեն վստահ է, որ սա մտնում է Մեսսիի պարտականությունների մեջ` որպես «Բարսելոնայի» ավագ:

Իսկ արգենտինացին իր հերթին դժգոհ է թիմի պաշտպանների գործողություններից և կարծում է, որ նրանց հետ են կապված կապտանռնագույնների անհաջող արդյունքները վերջին շրջանում:

«Բարսելոնան» իսպանական Պրիմերայի վերջին 3 խաղում ոչ մի հաղթանակ չի տարել:

Սեպտեմբերի 23-ից ի վեր կատալոնացիները ոչ-ոքի են խաղացել «Ժիրոնայի» (2:2) և Բիլբաոյի «Աթլետիկի» հետ (1:1), ինչպես նաև պարտվել են «Լեգանեսին» (1:2):